▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դահլիճի բողոքը և սուլոցը «Եվրատեսիլ»-ի ռուս մասնակիցներին

Չնայած այն բանին, որ այս տարի «Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում գրեթե բոլորի ուշադրությունը սևեռված է ամենասկանդալային մասնակիցներից մեկի` Կոնչիտա Վուրստի վրա, սակայն դա չի նշանակում, որ մյուս մասնակիցները զերծ են մնացել սկանդալներից:

Այս անգամ մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում ուշադրության կենտրոնում են հայտնվել Ռուսաստանը ներկայացնող Տոլմաչևա քույրերը:

Այն պահին, երբ հայտարարվել է, որ նրանք անցել են եզրափակիչ փուլ, դահլիճի ծափահարությունները վերափոխվել են գոռոցների, սուլոցների և արհամարհական «բուուուու»-երի:

Չնայած այս ամենին` աղջիկները կարողացել են իրենց արժանվույն դրսևորել և ուշադրություն չդարձնել այդ ամենին:

Հիշեցնենք, որ սա միակ սկանդալը չէ կապված քույրերի հետ: Գերմանիայում մրցույթը ցուցադրող հեռուստաընկերությունը կիսաեզրափակիչ փուլում Տոլմաչևա քույրերի ելույթի ժամանակ նախընտրել էր գովազդային դադար ունենալ, ինչը Ռուսաստանում բավական մեծ քննարկումներ ու քննադատություններ էր առաջացրել:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին