Արուսիկ Մկրտչյանը, որն առավել հայտնի է DJ Վակցինա անունով, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էսօր 7-րդ օրն էր՝ լի արցունքներով ու կարոտով...
Առավոտից էլի սպասում, հույզեր, բազմաթիվ զանգեր ու նամակներ, 100 կմ քշած ճանապարհ, կռիվներ, լարվածություն և արդյունքում սուպերպրոֆեսիոնալ փաստաբանի ու ԴԱՀԿ աշխատակիցների ջանքերի շնորհիվ մենք ՄԻԱՍԻՆ եկանք տուն:
Ես անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, որ պայքարեցիք իմ հետ միասին:
Այսուհետ մենք չպետք է լռենք, եթե մեզ ենթարկում են բռնության, մեր երեխաների և մեր իրավունքները ոտնահարվում են կամ անտեսվում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արուսիկ Մկրտչյանը տեղեկացրել էր, որ իր նախկին ամուսինն, ով Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանն է, իրենց չորս ու կես տարեկան որդուն իր տուն է տարել ու չի վերադարձրել: Երեխան էլ առողջական խնդիրներ ունի:
Դիտեք նաև՝