▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցույցերը ցրելիս ոստիկաններից շատերն իրենց պահում են որպես «քուչի տղերք» և սադիստներ. «Առավոտ»

«Ցույցերը ցրելիս ոստիկաններից շատերն իրենց պահում են որպես «քուչի տղերք» և սադիստներ: Ցուցարարներին փողոցի մեջտեղից հանելու փոխարեն՝ նրանք 3-4 հոգով, մի քանի հարկանի սեռական հայհոյանքներով հարձակվում են առանձին  մարդկանց վրա, որոնք վտանգավոր վարք չեն դրսևորում, բայց իրենց՝ ոստիկաններին, այս կամ այն պատճառով դուր չեն գալիս: Իսկ համազգեստ չկրող ոստիկանը, որը հարձակվում է մարդկանց վրա, ինձ համար առնվազն խուլիգան է, եթե ոչ՝ ավելի լուրջ հանցագործ:

 

Առանձին խոսակցության թեմա է լրագրողների կամ ընդհանրապես նկարահանումների հանդեպ վերաբերմունքը: Եթե դուք օրինական եք գործում, եթե լավ գործով եք զբաղված, ապա ինչո՞ւ չեք ուզում, որ ձեր «քաջագործությունները» նկարահանվեն, ինչո՞ւ եք հարձակվում լրագրողների վրա, ինչո՞ւ եք խլում տեսախցիկներն ու հեռախոսները, ջարդուփշուր անում դրանք և այլն: Ձեր գազանությունները, միևնույն է, հայտնվում են համացանցում, իսկ իրավական լեզվով դա կոչվում է «խոչընդոտել լրագրողների աշխատանքին», որի համար ձեզ դատ է հասնում:

 

Եվ վերջապես, ռուսաստանյան լրատվամիջոցների մառազմի մասին, թե իբր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերը կազմակերպել են ամերիկացիները: Հոսանքի սակագնի բարձրացման հեղինակները բոլորովին այլ տեղում են: Բայց ընդհանուր առմամբ նման մեկնաբանությունները զարմանալի չեն՝ ամեն մեկն իրադարձությունները մեկնաբանում է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու՝ իշխանությունը, ընդդիմությունը, ռուսները, ամերիկացիները...»,–գրում է թերթի խմբագիրը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Առավոտ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին