▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցուցահանդեսը բացվել էր այն տարածքում, որտեղ Աշոտը բնակվում է՝ ընկերուհու հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին բացվել է մեր օրերի նորահայտ նկարիչ, վարչապետի որդի Աշոտ Փաշինյանի նկարների անդրանիկ ցուցահանդեսը: Ծառայությունից հետո ուսումը կիսատ թողած եւ մի կարճ շրջան գարեջուր վաճառելով զբաղվող Աշոտ Փաշինյանը, ինչպես վերջերս նրա մայրը հայտնեց, որոշել է նկարչությամբ զբաղվել։ Հուլիսի 13-ին նրա առաջին ցուցահանդեսն է բացվել, որին ներկա է գտնվել նաեւ հայրը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ականատեսները պատմում են, որ ժամեր շարունակ Հրաչյա Քոչարի փողոցն այդ առիթով կաթվածահար է եղել, երթեւեկությունը՝ դադարեցված։ Բանն այն է, որ Աշոտի ցուցահանդեսը կազմակերպվել է այդ փողոցում գտնվող նկարիչների արվեստանոցների հայտնի բնակելի շենքի առաջին հարկում, որտեղ, ասում են, տեւական ժամանակ է, որ Աշոտը բնակվում եւ ստեղծագործում է՝ ընկերուհու հետ»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին