▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չորսամյա Ֆելիքսի ամանորյա երազանքն էլ` աչքի ոսպնյակն է

«Շիրակ կենտրոնի»-ի կայքը գրում է, որ  յուրաքանչյուր օր շփվելով սոցիալապես ծայրահեղ վիճակում հայտնված ընտանիքների հետ, կենտրոնի աշխատակիցներն ակամայից համակերպվում ենք այն դաժան մտքի հետ, որ Գյումրիում` ծայրահեղ աղքատությունն, այլևս սահմաններ չունի:

Ներկայացվող տեսանյութը, երկու անչափահասներ ունեցող մի ընտանիքի մասին է:Նրանք ապրում են վարձով` հին ու կիսախարխուլ տանը:
Սակայն առավել ցավալին այն է, որ նրանց երեխաներից փոքրիկը` չորսամյա Ֆելիքսը, դեռևս նորածին հասակից կորցրել է մեկ աչքը, ավելին` օրերս մանկապարտեզում խաղալիս ընկել և կոտրել է, ընդամենը երկու ամիս առաջ, բանկից վարկով վերցրած գումարով գնված, աչքի արհեստական ոսպնյակը:

Հիմա նրանց ընտանիքը նորը գնելու միջոցներ պարզապես չունի:

Առավել մանրամասը տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին