Այսօր` հոկտեմբերի 13-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09.30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող Շահումյան 2 գերեզմանատանը ինքնասպանությւոն է տեղի ունեցել:
Այդ մասին գրում է shamshyan.com կայքը. ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` նույն բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Կարեն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները` պետի գլխավորությամբ:
Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են կախված վիճակում Երևան քաղաքի բնակիչ, 58-ամյա Հ.Բաբլոյանի դին:
Պարզվել է, որ տղամարդը կախվել է հոր ու մոր գերեզմանների մոտ:
Գ.Շամշյանը հայտնում է, որ գերեզմանատանն էին հավաքվել մահացածի հարազատները, իսկ Ոստիկանություն կատարվածի մասին ահազանգել էր մահացածի փեսան:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ըստ երևույթին, Հ.Բաբլոյանն այդ ծայրահեղ քայլին դիմել էր, քանի որ հայաստանյան բանկերից մեկում տոկոսով վարկ է ունեցել և չի կարողացել մարել այն:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով, ինքնասպանություն գործած տղամարդը Հայաստանում ճանաչված արհեստավոր-գործարար էր, և բազմաթիվ ճանաչված մարդկանց տներում շինարարական աշխատանքներ է կատարել:
Ծնողների ՇԻՐԻՄԻ մոտ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է գործել հայտնի ԳՈՐԾԱՐԱՐԸ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet