▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնողների համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս աղջկա հետ. 168 ժամ

Առաջին ատյանի դատարանի վճռով՝ 27-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Նախաքննության ընթացքում 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ամուսնանալու նպատակով ծնողների համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել գյուղի անչափահաս բնակչուհու հետ: Կատարած արարքում 27-ամյա բնակիչն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքի համար: Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ աղջիկը ցուցմունք է տվել, որ հոր համաձայնությամբ ինքը շփվել է 27-ամյա երիտասարդի հետ: Ըստ նրա ցուցմունքի՝ 2 օր շփվելուց հետո 27-ամյա տղան իրեն տարել է իրենց համագյուղացու տուն, պառկել են 27-ամյա տղայի անկողնում, մի քիչ զրուցելուց հետո տղան իմացել է, որ իր 16 տարին դեռ չի լրացել, ու իր կամքով երկու անգամ սեռական հարաբերություն է ունեցել: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին