▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծննդատանն ամուսնու կողմից ծանր հրազենային վնասվածք ստացած Միլենան խոսել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2015 թվականի հունիսի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ամուսնու կողմից ծանր հրազենային վնասվածք ստացած Միլենա Ասատրյանի համար դժվար է հիշել կատարվածը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Միլենան կարծիք հայտնեց, որ ամուսինը չի հասկացել, թե ում է կրակում:

Հիշեցնենք, որ վերոնշյալ օրը 33-ամյա Հայկ Վարդանյանը բարձրացել էր Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 հիվանդասենյակ և իր մոտ եղած հրազենով կրակել կնոջ՝ Միլենա Ասատրյանի ուղղությամբ, ապա ինքնասպան եղել: Դեպքից հետո Միլենային վիրահատեցին, և բժիշկներին հաջողվեց փրկել կնոջ կյանքը»:

Կատարվածից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե ամուսինը կասկածել էր, որ ծնված երեխան իրենը չէ, սակայն ՀՀ քննչական կոմիտեն տեղեկության իսկությունը պարզելու համար ԴՆԹ հետազոտության ենթարկեց երեխային: Ստացված եզրակացությամբ հաստատվեց, որ նոր ծնված տղան ինքնասպան եղած Հայկ Վարդանյանի երեխան է: Տեղի ունեցած ողբերգական դեպքից 4 ամիս անց «Ժողովուրդ»-ը կատարվածի մասին զրուցեց Միլենա Ասատրյանի հետ: Նշենք, որ նա դեռեւս առողջական խնդիրներ ունի եւ շարունակում է բուժումները: «4 ամիս առաջ՝ հենց այս օրը, Հայկը վերջ տվեց իր կյանքին: Ինձ համար շատ դժվար է հիշել կատարվածը: Հայկը վերջին ամիսներին շատ լարված վիճակում էր, հոգեպես ընկճված էր, քանի որ երկու մոտ ընկերոջ էր կորցրել: Գիտեք, ինքը այնպիսի անձնավորություն էր, որ եթե անգամ խնդիր ունենար, չէր կիսվի ոչ մեկի հետ: Մենք իրար շատ ենք սիրել: Դե, ընտանիք էր, ամեն մի ընտանիքում էլ խոսակցություներ լինում են, բայց այնպես չէր, որ նա իրեն թույլ կտար ձեռք բարձրացնել ինձ վրա: Երեք տարի երեխա չէինք կարողանում ունենալ ու մենք շատ սպասում էինք երեխայի, շատ սիրով ենք եղել, շատ…»:

Ըստ մեր զրուցակցի` երեխայի լույս աշխարհ գալու օրը Հայկը, նրա քույրը մտել են վերակենդանացման բաժանմունք եւ տեսակցել են իրեն.«Ասեց, թե Միլ ջան, երեխան ծնվել է, ամեն ինչ լավ է, կյանքս, շուտով քեզ կտեղափոխենք հիվանդասենյակ: Ամեն ինչ շատ լավ էր: Դեպքի օրը սկեսուրս զանգահարեց ինձ, ասաց, թե Միլենա, Հայկն եկել է հիվանդանոց, բայց շատ լարված էր, ինչ-որ բաներ խոսաց, չգիտեմ, թե ինչ է կատարվում հետը: Մի քանի րոպե հետո, առավտոյան ժամը 7-ի կողմերն էր, եկավ հիվանդանոց: Նույնիսկ իմացա, որ մուտքի մոտ վիճել էր քույրերից մեկի հետ, քանի որ թույլ չէին տվել տեսակցեր ինձ, ասել էին՝ այս ժամին տեսակցություն չկա, նա էլ կռիվ էր արել ու կարողացել էր բարձրանալ: Մի քանի րոպե հետո Հայկը մտավ հիվանդասենյակ, գրկեց ինձ, համբուրեց, հետո սկսեցինք խոսել մեր պլաններից, որոշել էինք օգոստոսի 1-ին կնքել երեխային: Հետո Հայկը ասաց, թե երեխայի նկարը ցույց տուր, ցույց տվեցի, մեկ էլ` կանգնեց ու ասաց, թե Միլենա, ես պետք է մահանամ, դու էլ ինձ հետ… չհասկացա, թե ինչ էր ասում, ու էլ բան չեմ հիշում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին