▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնկի եկած Ռուսաստանը, միևնույն է, մնում է Ռուսաստան

Արևմուտքը և ԱՄՆ-ը կարծես թե պատրաստվում է ոչ ուժային ամենածայրագույն միջոցների դիմել Ռուսաստանի դեմ: ԵՄ-ն արդեն եկել է կոնսենսսուսի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթի հարցում, իսկ ԱՄՆ-ը պատրաստ է անգամ երրորդ փաթեթը կիրառել, անգամ եթե ԵՄ-ն զերծ մնա նման ծայրահեղ միջոցից:

Այս փաթեթները իրենցից ներկայացնում են հետևյալ գործողությունների շղթան.

- ՌԴ տարածքում բոլոր ֆինանսական պրոեկտների կասեցում,
- ԵՄ-ի ու միջազգային կազմակերպությունների բոլոր վարկային գծերի սառեցում Ռուսաստանի համար,
- 100-ավոր միլիարդներ կազմող ներդրումների հետ կանչում
- ՌԴ-ում ներդրումներ արգելում բոլոր միջազգային ու արևմտյան ընկերությունների համար

Սա իսկական վերջնագիր է, որում նաև նշվում է, որ պատժամիջոցներից խուսափելու համար Ռուսաստանը պետք է առանց նախապայմանների վերադարձնի Ղրիմը, դադարի ապստամբների աջակցությունը և այլն: Ըստ տեղեկությունների, այս կոմյունիկեն պատրաստվում են ընդունել մոտ օրերին, եթե ոչ այսօր երեկոյան:

Ի՞նչ խոսք, Ռուսաստանի համար սա ցավոտ հարված է, սակայն ցանկացած ազդեցություն ծնում է հակազդեցություն: Անգամ ծնկի եկած Ռուսաստանը մնում է Ռուսաստան, որը այդքան էլ անատամ բանանային ռեսպուբլիկա չէ: Ի պատասխան նման պատժամիջոցների, Ռուսաստանում կարող են զարգանալ տրամագծորեն հակառակ գործընթացներ՝ համեմատած Վաշինգթոնի ու Բրյուսելի ակնկալած արդյունքների:

Մասնավորապես, Ռուսաստանը կարող է մասսայական կարգով հետ վերադարձնել իր ստաբիլիզացիոն ֆոնդի կապիտալները, որոնք կես տռիլլիոնից ավել են կազմում ու ներդրված են նույն Արևմտյան տնտեսական համակարգում, իսկ եթե Արևմուտքը փորձիհակազդել դրան, կամ էլ առավել ևս արգելել, Ռուսաստանը կարող է պարզապես ազգայնացնել բոլոր այն ընկերությունները ու կապիտալները, որոնք Արևմուտքն իր հերթին ներդրել է Ռուսաստանում: Արդյունքում, ռոււսաստանի պատճառած վնասը համարժեք կլինի Արևմուտքի համար:

Չմոռանանք նաև ռուսական էթնոհոգեբանության սպեցիֆիկ գծի մասին. այս ժողովուրդը լավագույնս է իրեն դրսևորում միայն երբ կա բացահայտ արտաքին թշնամու գործոն, որը սպառնում է ռուսների ու իրենց պետության գոյությանը: Հավելենք նաև այն, որ Ռուսաստանն ունի կոլոսալ ներքին պոտենցիալ ու այս միջոցները կարող են բերել ներքին այնպիսի մոբիլիզացիայի, որոնց արդյունքում կարող են աշխարհքաղական տեկտոնական փոփոխություններ առաջ գալ՝ ընդհուպ մինչև ԽՍՀՄ-ի տիպի աշխարհաքաղաքական միավորման կերտում ու տապալված տնտեսա-արդյունաբերական համակարգի վերածնունդ:

Ողջ հարցը նարնում է, որ ինչքան հեռու են պատրաստ գնալ կողմերը:

Գեղամ Ասլամազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին