▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են

Մայրաքաղաքում դեկտեմբերի 11-ի լույս 12-ի ողջ գիշերվա ընթացքում ծավալված ձյան մաքրման աշխատանքները լուսաբացին մեծ թափով շարունակվել են բակերում, բազմաբնակարան շենքերի շքամուտքերին հարակից աստիճանավանդակներում ու հարակից տարածքներում: Փողոցների, մայթերի, աստիճանահարթակների և բակային տարածքների հնարավոր սառցակալումից խուսափելու նպատակով նշված տարածքներում, ձյան մաքրմանը զուգահեռ, իրականացվում են նաև աղալցման աշխատանքներ:

Այդ նպատակով համատիրություններն ապահովվել են տեխնիկական աղի անհրաժեշտ քանակով: Հետիոտնի անխոչընդոտ անցուդարձն ապահովելու նպատակով էլ մայթերի և աստիճանահարթակների մաքրման աշխատանքներին ներգրավվել են նաև Երևանի քաղաքապետարանի որոշ ծառայությունների աշխատակիցներ: Չդադարող ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին