▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի կարելի միանձնյա որոշումներ կայացնել ու դրա մասին հայատարարել վերջին րոպեին

 «Փակ քաղաքականության ու գործընթացների հետևանքն էլ սա է: Երբ ժողովրդին կանչում ես առանց ասելու նպատակը ու հետագա քայլերը, չես բացատրում անելիքները, չես կազմակերպում ու չես տալիս հնարավորություն ինքակազմակերպվելու, այլ չեզոքացնում ես գործընթացներից, չես դարձնում մասնակից որոշումների կայացմանը, ժողովուրդը չի կարող գիտակցված քայլերի դիմել ու պատասխանատվություն վերցնել, չի կարող կազմակերպվել և վերածվում է ամբոխի, իսկ ամբոխը գրեթե անկառավարելի է և սադրանքների ենթակա:
Չի կարելի միանձնյա որոշումներ կայացնել ու դրա մասին հայատարարել վերջին րոպեին: Դա արդյունավետ չի կարող լինել և սխալվելու ու չընդունվելու հնարավորությունը մեծ է:
Կրոնական, հայրենասիրական լեզվով քաղաքականություն չեն վարում: Ռացիոնալ մտքեր են հարկավոր:
Այդ ամենի փոխարեն կազմակերպվելու համար բավականին ժամանակ կար, ինչը չարվեց:
Սա դաս կլինի հետագա քաղաքական գործընթացների ռազմավարության համար:
Ինչևէ այս փուլը կարծես թե անցանք, անցնենք հաջորդին: Քաղաքացիական հնարավորինս բաց քաղաքականություն է հարկավոր կիրառել և կազմակերպվել»

Տիգրան Խզմալյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին