▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի բացառվում, որ հուղարկավորությունը «փակ» լինի. «ՀԺ»

«Այն հարցը, թե Հայաստանից ի՞նչ մակարդակով և ովքեր են մասնակցելու ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի հուղարկավորությանը կամ մասնակցելո՞ւ են արդյոք, կքննարկվի այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ:

 

Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում երեկ հայտնել է Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիրի անդամ Վահրամ Բաղդասարյանը: «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը երեկ «Արմենպրեսին» ասել է, թե չի բացառվում, որ հայ հայտնի բարերարի հուղարկավորությունը «փակ» լինի: Համենայնդեպս, մինչև երեկ՝ Քրքորյանի հուղարկավորության վերաբերյալ որևէ տեղեկություն և մանրամասն հայտնի չէր: Ամեն ինչ կախված է նրանից, թե Քրքորյանն իր կտակում ինչ է գրել, ինչպես է ցանկանում, որ իրեն հուղարկավորեն»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին