Միջազգային գործակալությունները հաղորդում են` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության` իսլամական հետքի մասին. Երգիծական ամսագրի` Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակվողները բղավել են «Ալլահ Աքբար», ինչը լսվում է տեսանյութերում:
Ըստ որոշ տեղեկությունների, հարձակումից մոտ մեկ ժամ առաջ ամսագրի Twitter-յան էջում "Իսլամական պետություն" խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ծաղրանկարն էր տեղադրվել: Նշենք, որ 2011 թվականին` Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները թողարկելուց հետո "Շառլի Հեբդոյի" գրասենյակը կրկին հարձակման էր ենթարկվել:
Հիշեցնենք, որ ահաբեկչություն է տեղի ունեցել Փարիզում. հարձակման է ենթարկվել "Շառլի Հեբդո" երգիծական ամսագրի գրասենյակը: Ըստ ֆրանսիական ոստիկանության հաղորդած վերջին տվյալների, 12 մարդ է սպանվել, վիրավոր են 10-ը, որոնցից 5-ի վիճակը ծայրահեղ է: Սպանվածներից 10-ը լրագրող է, երկուսը` ոստիկան։