Սկանդալային միջադեպ շվեյցարական ծերանոցներից մեկում. աշխատակցուհիներից մեկը լուսանկարվել է ծերանոցի 92-ամյա բնակչուհու դիակի հետ և լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել: Ինչպես հաղորդում է «Վեստի»-ն` 35-ամյա կինը հետաքրքրված է ակուլտիզմով և սադոմազոխիզմով: Երբ մահացածի հարազատներն ինտերնետում տեսել են, թե որքան անհարգալից է վերաբերվել աշխատակցուհին իրենց հարազատի հետ, դիմել են ծերանոցի ղեկավարությանը` պահանջելով պատասխանատվության հրավիրել անպարկեշտ կնոջը: Ի դեպ, կինը ոչ թե բուժքույր է եղել, այլ` խոհարարուհի: Նրան սպառնում է շատ մեծ տուգանք` իր կատարած անհասկանալի արարքի համար:
Ծերանոցի աշխատակիցը լուսանկարվել է ծեր կնոջ դիակի հետ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet