ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եռաբլուրից ենք գալիս: Ծանրացած հոգով, քանդված... մեղավոր, մի տեսակ անարժան... Արտասովոր բոսոր լուսնի տակ թրթռացող, արտասովոր շնչող ու տրոփող էր Եռաբլուրը... Մի կողմում դեռ փոսեր են փորվում, իսկ շիրիմների անվերջ ալիքները ողողված են թարմ ծաղիկներով ...
Ամենուր եռագույն, եռագույն, վիրավոր եռագույն, իմացյալ մահ... ու շիրիմներին տոնածառի ճյուղեր՝ զարդարված կոտրված երազներով, չերգված երգերով, կոտրած թռիչքներով, անսկիզբ ու անավարտ սերերով... Եռաբլուրի անսահման սահմանը չի երևում. Աստծո տաճարին հավասար է դարձել... Ու դու անարժանությունից ավելի ես փոքրանում ու հաստատ մեղավոր զգում մեր հողի վրա նիկոլ տեսակի գոյության հնարավորության, մեզ պատուհասած մղձավանջի համար: Ոչ մի հրաշքով այս մղձավանջն ու դավաճանությունը չես ջնջի, բայց կա մի ձայն, մի համոզում, գուցե երդում. ձեր հոգիները կխաղաղվեն, երբ մեր հողն ազատվի այդ նզովյալից, երբ կարողանանք ուղղել մեր բեկված ընթացքը, մեր վիրավոր արժանապատվությունը... Գուցե այնժամ ներեք մեզ, տղեք...»: