▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեր և անօգնական.«Ժողովուրդ»

Տավուշի մարզի Աչաջուր համայնքն ունի 4573 բնակիչ, 905 հա վարելահող, 165 հա խաղողի եւ պտղատու այգի: Աչաջրեցիները «Ժողովուրդ»-ին  պատմեցին, որ չեն կարողանում մշակել իրենց հողատարածքներն ու այգիները: Գյուղամիջում  կայացած զրույցի ժամանակ նրանք ներկայացրին իրենց բազում խնդիրները: 74-ամյա Մելսիկ Ալավերդյանն ասում է, որ շատ համագյուղացիներ օրվա հացի փող չունեն, չեն կարողանում սերմացու, թունաքիմիկատներ գնել, իրենց վարելահողերն ու այգիները մշակել:

«Մեր պրոբլեմը շատ մեծ ա: Այգի մշակելու տեխնիկա չունենք, սրսկիչ չունենք, այգիների միջշարային տարածքները վարող տրակտոր չունենք, կոմբայն չունենք»:  Նրա խոսքերով՝ խոտի հակավորող տրակտորի համար իրենք հաղթահարում են 30 կմ, հասնում Ներքին Ծաղկավան, գյուղտեխնիկայի տիրոջը խնդրում, հավելյալ 5 լիտր դիզելային վառելիք տալիս, որ նա տրակտորով գա Աչաջուր: Մ. Ալավերդյանի վկայությամբ՝ խորհրդային ժամանակներից Աչաջրում մնացած գյուղտեխնիկան վաղուց վաճառվել է, նոր տեխնիկա էլ չկա:

 Աչաջրում թունաքիմիկատների սրսկիչով «Բելոռուս» հին տրակտոր կա, որը,  սակայն, հիդրավլիկ մեխանիզմ չունի, խաղողի այգիներ մտնելով՝ վնասում է վազերը:  Աչաջրեցիներն արտերը հնձելու համար հացահատիկահավաք կոմբայնի հետեւից  սահմանամերձ Բերքաբեր գյուղ են գնում: Բացի այս` շատ աչաջրեցիներ ծերանալով՝ վատառողջ են դարձել, իրենց այգիները, վարելահողերը չեն կարողանում մշակել: 84-ամյա Լադիկ Խառատյանի կինը մահացել է, նա արդեն 7 տարի մենակ է ապրում: Միակ դուստրը Ռոստովի մարզում է ապրում, հորն օգնելու հնարավորություններ չունի: 2 տարի է՝ Լադիկի առողջությունը վատացել է, դարձել է 1-ին խմբի հաշմանդամ, չի կարողանում անգամ իր հագուստները հագնել: Նա գոյատեւում է 61  հազար դրամ կենսաթոշակով:  

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին