ԱԺ-ում քննարկվում է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը վավերացնելու մասին հարցը:
Մինչ ընդդիմադիր պատգամավորները կոչ են անում լսել սրտի ձայնին և քվեարկել հանուն ազատության, ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանը, հակառակը, ողջունում է այդ պայմանագիրը, երկրի նախագահի վարած քաղաքականությունը, որը, նրա կարծիքով, Հայաստանին տանում է ապահով հանգրվան.անվտանգություն, տնտեսություն և հոմանիտար ոլորտ:
«Աշխարհը գնում է դեպի ինտեգրացիա: Բնականաբար, ՀՀ-ն չի կարող զերծ մնալ այդ գործընթացից: Մենք ունեինք 2 տարբերակ: Առաջինը Եվրամիության դռնից դուրս, դռան հետևը լինելն էր, երկրորդը՝ ԵՏՄ-ն, որտեղ կունենանք հսկայական առավելություններ: Ելք՝ դեպի մեծ շուկա, ՀՆԱ-ի աճ, կյանքի մակարդակի բարձրացում, արտադրության աճ»,-ասաց պատգամավորը՝ շարունակելով.
«Չեմ ուզում, որ ինչ-ինչ միջազգային կառույցներ մեզ ստիպեն խրախուսել տոտալիտար աղանդավորությունը, ազատության անվան տակ այլասերում տարածել, չեմ ուզում, որ հայ երեխան դատի տա իր ծնողին, չեմ ուզում, որ դպրոցում պարտադրեն այն այլանդակությունները, ինչը պարտադրում են եվրոպացի աշակերտներին, չեմ ուզում տեսնել կոնչիտաների խրախճանքը»: