▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարող թաքցնել իմ նշանադրությունն ու հարսանյաց արարողությունը. Շուշան Երիցյան

Դիտեք նաև՝

Մոդել Շուշան Երիցյանը կրկին իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել իր սիրելիի հետ և մակագրել, որ սիրում է: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Շուշանի հետ՝ ճշտելու արդյո՞ք վերջինս դադարել է գաղտնիություն պահել իր անձնականի շուրջ: 

«Ոչ ես շարունակում եմ հանրության աչքից հեռու պահել իմ անձնական կյանքը, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն տալ: Ես կխնդրեի բոլոր լրատվամիջոցներին իմ անձնական կյանքին վերաբերող լուսանկարները հանրային քննարկման թեմա չդարձնել»:

Այն նկատառմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է Շուշանը լուսանկարներ ներբեռնում հանրությանը հասանելի տարբերակով, Շուշանն ասաց, որ ինքը նույնպես հասարակ մարդ է ում հաճելի է իր կյանքի այս կամ այն իրադարձություն ներբեռնել իր միկրոբլոգում.

«Ես որևէ միտում չունեմ իմ կյանքը հանրային դարձնելու, հակառակը ես ամեն ինչ անում եմ, որ այն մնա անձնական:Չեմ հասկանում, թե ինչո՞ւ է իմ անձնականը ավելի հետաքրիր, քան իմ գործունեությունը: Այն լուսանկարներն ու մեկնաբանությունները, որոնք կան իմ էջում, դրանք իմ հոգեվիճակի արտացոլանքն են: Վստահեցնում եմ, երբ լուրջ փոփոխություններ ունենամ սիրով այն կներկայացնեմ»:

Այն հարցին, թե ինչո՞ւ են մեր հանրային մարդիկ այդ թվում նա սիրում սիրով  ներկայացնել այն ինչ իրենց է հարմար, Շուշանն ասաց.

«Պարզապես չեմ կարող թաքցնել իմ նշանադրությունն ու  հարսանյաց արարողությունը, այդ իսկ պատճառով կխոսեմ և լուսանկարներ կտրամադրեմ»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց մոդել Շուշան Երիցյանը:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին