▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարծում, թե Ադրբեջանն այսօր ի վիճակի է ռազմական խնդիրներ լուծել. Ալեքսանդր Արզումանյան

«Շատ վտանգավոր իրավիճակ է: Մենք երիտասարդներ ենք կորցնում սահմանում: Փառք Աստծո,  մեր տղաները կարողանում են հստակ հակահարված տալ և սահմաններն անառիկ պահել, բայց բացի մեր բանակից նաև  դիվանագիտությունն ախատանք ունի անելու, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը սևեռվի այս դեպքերին»,- անդրադառնալով սահմանային միջադեպերին՝  այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց  ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ուղղորդվում է որևէ ուժի կողմից.

«Ես չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ պատերազմի: Ադրբեջանին մեր բանակն է պարտադրել է զինադադար ստորագրել: Եվ այն պահին, երբ Ադրբեջանը կզգա, կունենա ներքին վստահություն, որ պատրաստ է ռազմի դաշտում լուծել հարցը, անպայման անելու է, և մենք դրան միշտ պատրաստ ենք եղել: Չեմ կարծում, որ Ադրբեջանն այսօր ի վիճակի է ռազմական խնդիրներ լուծել: Ուրեմն կան ուժեր, որոնք ուղղորդում են Ադրբեջանին՝  ուղղակիորեն,  թե անուղղակիորեն, դա այլ խնդիր է»,- նշեց պատգամավորը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին