Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատողություն է արել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, քանի որ վերջինս կառավարության հաստատմանը հերթական որոշումը ներկայացնելուց հետո դրա քննարկման համար երեք օր ժամանակ էր խնդրել: Հովիկ Աբրահամյանը մասնավորապես նշել էր` «Չեմ հասկանում, ամեն հարցի համար ասում եք` երեք օր ժամանակ, երկու օր ժամանակ: Նորմալ աշխատեք, ի՞նչ է պատահել, չեմ հասկանում, ձեր նպատակն ի՞նչ է»:
Սակայն նկատողություններից չի խուսափել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Վերջինս ներկայացրել է նախագիծ, որի շնորհիվ պետք է կարգավորվի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական և մասնագիտական վերականգնման հարցը: Սակայն նախարարը չէր հստակեցրել, որ օրենքի նախագիծը նպատակ ունի էլ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել այն հաշմանդմաների համար, որոնց ծնողները գործազուրկ են, ինչն էլ բարկացրեց Հովիկ Աբրահամայնին: Վարչապետն ասաց, որ բոլոր նախարարներն օրենքի նախագիծը պետք է ներկայացնեն ամբողջությանբ. «Չեմ հասկանում, ալարում ե՞ք խոսել և նորմալ ներկայացնել նախագիծը»:
Կարդացեք նաև` «Նորմալ աշխատեք, ի՞նչ է պատահել. Հովիկ Աբրահամյանի նկատողությունը` նախարարին»