▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէի ցանկանա, որ մեր հանրության արդարացի ընդվզումը հակառուսական ուղղություն ստանար

Այն, ինչ կատարվել է Գյումրիում՝ զարհուրելի է, աներևակայելի, մարդկայինի սահմանից դուրս… Բառերն անզոր են կատարվածը գնահատելու։
Հարցերը շատ են, այդ թվում՝ ինչպե՞ս կարող էր մոլագարը զենք կրել, օգտագործել, ինչպիսի՞ կարգապահական ու կանոնագրային հարաբերություններ են տվյալ զորամասում, որ հնարավոր են դարձնում տվյալ գազանային- կենդանական նկարագիրը, մի՞թե այս որակներով է իրականացվում ռազմական բազայի գործառույթը, ամենաթողությնան ի՛նչ մթնոլորտում է ծնվել, հասունացել տվյալ ոճիրը …Հարցեր, հարցեր, որոք մանրամասն ու հանգամանալից ուսումնասիրություն են պահանջում։
Ցավակցում եմ ու կիսում, բոլորիս վիշտը, զայրույթը…
Այնուամենայնիվ, ոճրագործությունը աշխարհագրություն չունի…Չէի ցանկանա, որ մեր հանրության արդարացի ընդվզումը հակառուսական ուղղություն ստանար։
Ու դարձյալ, ուզում եմ հավատալ, որ անկողմնակալ ուսումնասիրություն, հետաքննություն կանցկացվի, անհրաժեշտ հետևություններ կարվեն, և ոճրագործության բոլոր մասնակիցները կկանգնեն արդարության դատաստանի առջև։
Սա նաև մեր բոլորի արժանապատվության խնդիրն է։

 

Լիլիթ Գալստյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին