▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք՝ «Ջրաշխարհում»․ 4 իրանցիներին բերման են ենթարկել

Հուլիսի 18-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 40 հասցեում գործող «Ջրաշխարհ» հանգստյան գոտում ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում, «Ջրաշխարհ» հանգստյան գոտու աշխատակից 17-ամյա Աշոտ Հ.-ն սահուղուց օգտվելու կաննոները խախտելու համար նկատողություն են արել 4 քաղաքացու, ովքեր օտարերկրացիներ են: 

Ոստիկանները պարզել են, որ այդ անձինք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 36-ամյա Օմիդ Փ.-ն, 30-ամյա Ֆարզադ Ռ.-ն, 38-ամյա Օմիդ Ա.-ն և 38-ամյա Մոհեդիմ Փ-ն է, սակայն վերջիններս անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և հարվածներ են հասցրել Աշոտ Հ.-ին և «Ջրաշխարհ» հանգստի գոտու փրկարար 19-ամյա Էրիկ Ս.-ին: 

Արդեն տեղում Նոր Նորքի ոստիկանններն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները «Ջրաշխարհ»-ից իրանցիներին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից նշված անձինք ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին