▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք Գյումրու ռեստորաններից մեկում` քաղաքի ՔՊ-ական իշխանավորների քեֆի ժամանակ

Երեկ՝ մարտի 15-ին,  միջադեպ է տեղի ունեցել Գյումրու «Փարվանա» ռեստորանում, որտեղ Գյումրու քաղաքային իշխանության ՔՊ֊ական ներկայացուցիչները խնջույքի են մասնակցել։

Առավոտ.am-ն է գրում ու նշում, որ կայքին  հասած տեղեկություններով, այստեղ նշել են Գյումրու առաջին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի օգնական Նարեկ Բեգզադյանի ծնունդը, ձեռքի հետ էլ տոնել են նաև վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգական, 28-ամյա ատամնաբույժ Վահագն Մկրտչյանի Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելը։

Կայքի տեղեկություններով, սկզբում վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել հենց ՔՊ-ականների միջև, երբ փորձել է միջամտել ռեստորանի տնօրինությունը, վիճաբանել են նաև նրանց հետ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին