▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք՝ Երևանում. մականունավոր երիտասարդները «ռազբորկա» էին անում

Հուլիսի 1-ին, խմբակային խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 23:10-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին և Ոստիկանության Մարաշի բաժանմունք օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան փողոցի 50 հասցեում՝ Շախմատի տան մոտ, մի խումբ անձինք կռիվ են անում ու փայտերով իրար ծեծում: 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանում Ոստիկանության Կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, ովքեր Շախմատի տան մոտ նկատում են մի խումբ անձանց, լսում բղավոցի ձայներ, ովքեր ոտքերով և ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց, հնչեցնում հայհոյանքներ՝ դիտավորյալ կերպով խախտելով հասարակական կարգը:

Ոստիկանների և պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում նշված վայրից կռվի մասնակիցները բերման են ենթարկվում ոստիկանության Մարաշի բաժանմունք: 

Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներնն են Երևանի բնակիչներ 21-ամյա Մովսես Մ.-ն, 21-ամյա Վահան Վ.-ն, 19-ամյա Մանվել Ա.-ն, 21-ամյա Արտաշես Բ.-ն, 23-ամյա Արմեն Ղ.-ն, 28-ամյա Սարգիս Ա.-ն և 20-ամյա Ալեքսանդր Մ.-ն:

Նշված անձինք այնուհետև ոստիկանության Մարաշի բաժանմունքից ներկայացվում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ բերման ենթարկվածներից մի քանիսը ունեն մականուններ, նրանց ընկերական շրջապատում դիմում են՝ «Շտիռլից», «Չերչիլ», «Ռեմբո», «Վանդամ» և «Ձենով Օհան»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին