▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք ԵՊՀ-ի մոտ նստացույց անող ուսանողների միջև

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ  նստացույց անցկացնող ուսանողների միջև այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել: Դրան միջամտել են նաև ոստիկանները:

Պարզվել է, որ ուսանողների միջև անհամաձայնություն է առաջացել, և նրանք երկու թևի են բաժանվել: Իսկ թե ինչ հարցի շուրջ են վիճել, հայտնի չէ:

Հիշեցնենք, որ  ԵՊՀ-ի մոտ նստացույց հայտարարծ ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հրաժարականը: Այս պահանջով նրանք նաև ստորագրահավաք են անցկացնում:

Պահանջի համար հիմք է հանդիսացել այն, որ վերջերս տեղի ունեցած դասադուլներից մեկի ժամանակ Գևորգ Մելքոնյանը ոստիկանների ներկայությամբ հայտարարել է ՝ «զորքը բեր առաջ, տղերքին՝ ախալքալաքցիներին, բեր առաջ»: Այս արտահայտությունները ուսանողների և ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերերի շրջանում դժգոհությունների տեղիք են տվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին