▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծ և վիճաբանություն՝ Կոմիտասի պողոտայում. կան վիրավորներ

Մայիսի 20-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ վիճաբանություն է: Ժամը 18.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գլխի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Գևորգ Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձինք Կոմիտասի պողոտայի 52 հասցեում գտնվող սուպերմարկետի հետնամասում, վիճաբանության ժամանակ, ծեծի են ենթարկել Գևորգ Ա.-ին և 1994 թ. ծնված Ռուբեն Ս.-ին` պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ժամը 20.30-ին Գևորգ Ա.-ից ընդունվել է հաղորդում, իսկ Ռուբեն Ս.-ն հրաժարվել է հաղորդում տալուց:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ նրանց ծեծի է ենթարկել 1997 թ. ծնված Էդգար Ե.-ն, որը մայիսի 26-ին, ժամը 16.40-ին, ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը: Կատարվում է քննություն:

ՀՀ Ոստիկանություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին