▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձևավորվել է հեղափոխության պատվեր, և այն չի իրականանում, որովհետև կա լիդերների խնդիր

Անկախ նրանից, թե ում պատվերով և ինչ նպատակով Ահարոն Ադիբեկյանը հրապարակեց Հայաստանում կատարված սոցիալական հարցման արդյունքները, դրանք ունենալու են լուրջ հետևանքներ։

Ըստ այդ տվյալների երկրի բնակչության 15 տոկոսը, առնավազն 250 000 մարդ, որից մոտ 100 000 Երևանում, պատրաստ են զինված ապստամբության։ Եթե նույնիսկ այդ զանգվածի կեսը իսկապես պատրաստ կլինի զենքով պայքարել Սերժ Սարգսյանի քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ, ապա դա նշանակում է, որ պոտենցիալ ապստամբների թիվը գերազանցում է ոստիկանության և բանակի ողջ կազմին։

Այն փաստը, որ հնարավոր զինված ապստամբների թիվը 3 անգամ գերազանցում է հնարավոր քաղաքացիական անհնազանդության թվին՝ ընդամենը 75 000 ողջ Հայաստանում, որից 45 000 Երևանում, վկայում է, որ քաղաքացիական շարժումների ժամանակաշրջանը մոտենում է իր ավարտին՝ զիջելով ավելի կտրուկ քաղաքական ծրագրերին։

Ըստ էության Ադիբեկյանը հաստատեց Ժիրայր Սեֆիլյանի թեզը, որ հայ ժողովրդի ներսում ձևավորվել է հեղափոխության պատվեր, և այն չի իրականանում, որովհետև կա լիդերների խնդիր։ Դա նշանակում է, որ եկել ժամանակը լրջագույն պատասխանատվությամբ մոտենալ այս սոցիալ-քաղաքական իրավիճակին՝ դիտարկելով հեղափոխության ծրագիրը որպես երկրի քաղաքական օրակարգի գլխավոր հարց։

 

 

Անդրիաս Ղուկասյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին