▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծաղիկներով մորուք, նվեր՝ դաջվածք. ինչպես է ROF barbershop-ի սեփականատերը փողոցում ծաղիկներ նվիրել

Սարյան 18 հասցեում 2016 թ.-ից գործող ROF barbershop-ը թեև գործում է միայն տղամարդկանց համար, սակայն չէր կարող անմասն մնալ Կանանց տոնից և յուրօրինակ ձևով չշնորհավորել նրանց:

Հաղորդավարուհի Մարինա Գրեգը, ով ROF barbershop սրահի հիմնադիր Ռոբերտ Ճանճապանյանի կինն է, նշում է, որ նախքան Կանանց տոնը՝ իրեն հատուկ կազմակերպչական հմտություններով հետաքրքիր մտահղացում էր ունեցել, ինչն էլ փորձել էին միասին իրականացնել:

«Հայտարարություն տվեցինք, որ փնտրում ենք տղամարդու և կնոջ: Վերջինիս առաջարկվում էր դաջվածք, որը կարվեր անվճար: Բոլորս էլ գիտենք, որ որակյալ դաջվածքները բավական թանկ են, իհարկե, ցանկացողները կարող են նաև էժան տարբերակով դաջվածքներ անել, սակայն հարց կառաջանա՝ արդյո՞ք կցանկանան թողնել այն, թե՞ հեռացնել: Հասկացանք, որ թեպետ տղամարդկանց համար նախատեսված սրահ է, սակայն չէինք ցանկանում տոնի առիթով անտեսել կանանցԻսկ տղամարդու պարագայում՝ փնտրում էինք արական սեռի ներկայացուցչի, միակ պայմանը խիտ մորուք ունենալն էր: Արդյունքում՝ ընտրված մարդու մորուքը խնամվեց սրահի մասնագետի կողմիցապա տոնական օրվան համահունչ՝ մորուքի վրա ծաղիկներ ավելացվեցին: Մենք մտավախություն ունեինք, որ միգուցե ոչ բոլոր տղամարդիկ համաձայնեն, սակայն ի ուրախություն մեզ՝ եղավ հակառակը»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Ճանճապանյանը:

Այսքանով ROF barbershop-ի տոնական անակնկալները չեն սահմանափակվել.

«Ամուսինս մարտի 8-ին առավոտվանից արթնացել էր, գնել էր հարյուրավոր ծաղիկներ, որոնք բաժանել էր սրահի կողքով անցնող կանանց և աղջիկներին: Սարյան 18-ի  Կարա Բալան այդ օրը Ռոբերտ Ճանճապանյանն էր: Անակնկալն իսկապես ստացվել էրնրան հաջողվել էր հաճելի պահեր պարգևել անցորդներին»,-նշեց Մարինա Գրեգը:

Ռոբերտ Ճանճապանյանը նշեց, որ չնայած Մարտի 8-ին կանանց և աղջիկներին հաճելի անակնկալ են  մատուցել, իրենց սրահը շարունակելու է գործել միայն տղամարդկանց համար:

«Բարբերշոփ անունն արդեն իսկ հուշում է, որ սրահը միայն տղամարդկանց համար է: Սակայն այն իսկապես դարձել է տղամարդկանց ակումբ-վարսավիրանոց: ROF barbershop այցելած տղամարդիկ ծառայություններից օգտվելուց բացի՝ մեզ մոտ կարող են վիսկի խմել, շախմատ, համակարգչային խաղեր խաղալ, նվագել, հյուրասիրվել: Իսկապես մեզ մոտ այցելությունը կարող է վերածվել հաճելի ժամանցի: Ի դեպ, սրահում չկա տարիքային սահմանափակում, մեր ծառայություններից օգտվում են նաև փոքր այցելուները»:

Հավելենք, որ ROF barbershop-ում գործում են վարսահարդարման, մատնահարդարման, ոտնահարդարման, դեմքի, մորուքի խնամքի և դաջվածքի ծառայություններ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին