▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի կոնյակի գործարանի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Արգիշտի փողոցում գործող «Նոյ» կոնյակի գործարանի տարածքում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները գործարանի տարածքում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 66-ամյա Սպարտակ Ս-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշենք, որ «Նոյ»-ի  սեփականատերն է հանդիսանում Գագիկ Ծառուկյանի Մուլտի գրուպ կոնցեռնը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին