▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը վերջին պահին հրաժարվել է գնել Պալաչի «Քինգ դե լյուքս»-ը.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջին պահին հրաժարվել է գնել իր սանիկ Արթուր Հարությունյանին՝ Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» սնանկացած ընկերությունը, որի գույքը բանկերը վաճառքի են հանել։

Մեզ հայտնի դարձավ, որ Ծառուկյանը պայմանավորվածություն է ունեցել «Պրոմեթեյ» բանկի հետ, որ գնելու է «Քինգ դե լյուքսի» գույքը, բանկում վերջնական հաշվարկ են արել, փաստաթղթեր նախապատրաստել, սակայն դեռևս անհայտ պատճառներով Ծառուկյանը հրաժարվել ՝ գործարքից։

Հիշեցնենք, օրեր առաջ ԲՀԿ նախկին նախագահի մամուլի   խոսնակ   Իվետա  Տոնոյանը   մեր  թղթակցի հետ զրույցում չէր բացառել, որ Գագիկ Ծառուկյանը ցանկություն կհայտնի գնել «Քինգ դե լյուքսը», որը սպասարկում էր Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան  երթուղիները։   Արդյունքում  արդեն մի քանի օր է, աբովյանցիներն ու չարենցավանցիները տրանսպորտի լուրջ խնդիր ունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին