▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը վերադառնում է. «Ժամանակ»

«ԲՀԿ նախկին նախագահ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Արմավիրի եւ Արարատի մարզի խաղողագործների հետ, այդ հանդիպումները տեսագրվել են եւ ցուցադրվել «Կենտրոն» հեռուստաընկերությամբ:

Ծառուկյանի այս վերադարձը եւ հայտնությունը ժողովրդի առաջ կարող է միայն մեկ բացատրություն ունենալ. Ծառուկյանը նոր քաղաքական դերակատարում է ստանձնում:

Հարցն այն է՝ արդյոք Ծառուկյանի վերադարձը հանրային կյանք ինքնուրո՞ւյն ընդունված որոշման արդյունք է, թե՞ այն համաձայնեցվել է Սերժ Սարգսյանի հետ:

Սարգսյանը կարող է դեմ չլինել Ծառուկյանի ռեաբիլիտացիային՝ նկատի ունենալով, որ հիմա այդ ռեաբիլիտացիան կարող է տեղի ունենալ իր վերահսկողության տակ եւ այն չափով, որքան որ իր համար ցանկալի է: Ծառուկյանը կխաղա Սարգսյանի գրած սցենարով, եւ չի բացառվում, որ նույնիսկ վերադառնա ԲՀԿ ղեկավարի պաշտոնին: Սարգսյանը մշտապես ցանկացել է ունենալ երկկուսակցական քաղաքական համակարգ, բայց պայմանով, որ երկրորդ կուսակցության ղեկավարը հլու-հնազանդ պետք է կատարի իր հրահանգները: Հնարավոր է, որ Ծառուկյանը համաձայնել է նոր դերաբաշխմանը, եւ նախագահ Սարգսյանը կանաչ լուս է վառել նրա քաղաքական վերակենդանացման ճանապարհին:

 

Ուշագրավ այլ նյութեր`«Ժամանակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին