«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն իր տեղական կառույցներն է ուժեղացնում` ներդրումներ անելով, աշխատավարձերը 2-3 անգամ ավելացնելով, հանձնաժողովների անդամների-վստահված անձանց թրենինգներ անցկացնելով:
Որոշ ընդդիմադիրների հետաքրքրում է` դա կատարվում է Սերժ Սարգսյանի՞ գիտությամբ, որը պատրաստվում է ԲՀԿ-ից կերտել խորհրդարանական 2-րդ ուժ, թե՞ ԲՀԿ-ական ջանքեր են՝ ջրի երեսին մնալու համար: Ըստ մեր աղբյուրների, «առանց Սերժ Սարգսյանի ԲՀԿ գրասենյակներում ճանճն էլ չի կարա տզզա»:
Նույն աղբյուրները չեն բացառում, որ ռեյտինգային ցուցակով Գագիկ Ծառուկյանը նույնպես կարող է պատգամավոր դառնալու հայտ ներկայացնել. «Ինտրիգն այն է, թե ում ցուցակով»: Թեեւ ԲՀԿ-Ծառուկյան հարաբերությունները բավականին սառն են, չի բացառվում, որ Ծառուկյանն առաջադրվի հենց ԲՀԿ ցուցակով, քանզի նրա ռեյտինգը, անգամ քաղաքականությունից դուրս գալուց հետո էլ, շատ ավելի բարձր է, քան իր կուսակցության «մնացորդացինը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում