«Չարիքի հետ համագործակցողնե՛ր, ժամանակը ձեր օգտին չի աշխատում, դուք անընդհատ օգտագործվելու եք, թաթախվելու եք մեղքերի, հանցագործությունների մեջ, որոնք այս չարիքը գործում է, ու դեն եք շպրտվելու։ Ոմանք կալանվելու են, ոմանց ընտանիքներն ունեզրկվելու են, ոմանք դառնալու են ծաղրի առարկա»,- ֆեյսբուքյան եթերում ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներին։ Սրբազանի խոսքով՝ այսօր երկրում մեկ սպառնալիք ունենք, դա չարիքի իշխանությունն է՝ ՀՀ-ում նստած։ Ամբողջությամբ՝ տեսանյութում։ *** Անդրադառնալով Բաքվից պարբերաբար հնչող հայտարարություններին, սպառնալիքներին ու հայկական կողմի լռությանը՝ Բագրատ Սրբազանն ասել է․ «Ոչ մի ձայն, ոչ մի արձագանք։ Մարդը հետաքրքրված է կամ փորձում է մեզ հետաքրքիր դարձնել այլ թեմաներ՝ Նոր տարվա բդով, իրենց տան ջեռուցումով, իրենց ցոփ ու շվայտ կյանքով»։ Սրբազանը խոսել է նաև Սիրիայում տեղի ունեցածի մասին ու նշել, որ ՀՀ իշխանությունները զրո վերաբերմունք ունեն մեր հայրենակիցների կյանքի ու ճակատագրի նկատմամբ․ «Մարդը ոչ մի արժեք չունի սրանց համար․ միայն փող ու իշխանություն»։ ***
|
«Չարիքի հետ համագործակցողնե՛ր, դուք օգտագործվելու եք ու դեն շպրտվեք»․ Բագրատ Սրբազան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet