«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ցանականում է վերացնել, այսպես կոչված, ֆիքսված հեռախոսակապի օպերատորների միջև մրցակցությունը։ Բանն այն է, որ ՀԾԿՀ-ն պատրաստվում է ընդունել մի որոշում, որով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ծառայություն մատուցող ընկերությունները, այսինքն՝ «ԱրմենՏելը», «Յուքոմը» և «Ռոստելեկոմը», պետք է միասնական սակագին սահմանեն իրենց ցանցերից դեպի բջջային կապի ցանցեր կատարվող զանգերի համար։
Նկատենք, որ ներկայումս ընկերությունները տարբեր սակագներ են կիրառում, և այդ հանգամանքը նրանց միջև մրցակցությունը խթանող հիմնական գործոններից մեկն է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։