▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցածր արժեք ներկայացնելու տակ Վիվասելն անամոթաբար թալանում է մարդկանց

«Ներազգային Ազատագրական» շարժման հիմնադիր Վահան Մարտիրոսյանը, ով առավել հայտնի է  բնական գազի կալորիականության և որակական հատկանիշների վերաբերյալ իր սկանդալային հայտարարություններով, ֆեյսբուքյան իր էջում բողոքել է Վիվասել ՄՏՍ-ի աշխատանքից` նշելով, որ Ցածր արժեք ներկայացնելու տակ ՎիվաՍելն անամոթաբար թալանում է մարդկանց


«Փաստորեն, ՎիվաՍել ՄՏՍ-ն էլ քցող դուրս եկավ: Երեկ գնացել էինք Վրաստան ու էնտեղ մի պահ ռոումինգով միացրել էինք GPS նավիգացիան: Ակնթարթների ընթացքում մեր հաշվի վրա գալիս է 75 հազ.դրամ պարտք, ու դա ՎիվաՍելի օպերատորը պատճառաբանում է այս կերպ.«Մեզ մոտ 10 ԿԲ-ը (ուշադրություն ԿԲ-ը'վաղուց մոռացված մի միավոր,որը վերջին անգամ կիրառվել է 90-ական թթ-ի հնագույն համակարգիչների դեպքում ) արժե 65 դրամ»  ու ստացվում է,որ 1 ՄԲ-ն արժե 6500 դրամ:

Այսինքն, ստացվում է,որ ցածր արժեք ներկայացնելու տակ ՎիվաՍելն անամոթաբար թալանում է մարդկանց,ու նման ծիծաղելի պատկեր ոչ մի երկրում չկա,որ ընդամենը 12 ՄԲ-ի համար,որի ծավալը հազիվ բավականացնի մի երգ բեռնելուն,մարդիկ մուծեն 200 դոլլար»,-գրել է Վահան Մարտիրոսյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին