«Աշխարհում մեր արժանի տեղը զբաղեցնելու համար անհրաժեշտ է մրցունակ տնտեսություն, սակայն տարիներ շարունակ արվել է ճիշտ հակառակը: Կոռումպացված իշխանությամբ, քրեաօլիգարխիկ համակարգով անհնար է հաղթահարել ճգնաժամը, կասեցնել զանգվածային արտագաղթը, վերականգնել մարդկանց վստահությունը՝ պետության հանդեպ: Այսօրվա բարդ և դժվարին իրավիճակում անհրաժեշտ է ուժերի համախմբում: Միասնությունն օրվա հրամայականն է: Իշխանությունները պետք է հասկանան, որ բռնություններով, մարդկանց ահաբեկելով չեն կարող հասնել իրենց համար ցանկալի արդյունքների: Մենք դատապարտում ենք օրերս Բերձորում իրականացված բռնությունները, որոնք համալրում են ազատամարտիկների, քաղաքական գործիչների դեմ իրականացված բռնարարքների շարքը: Պահանջում ենք պատժել բոլոր մեղավորներիմ»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
Բռնություններով, մարդկանց ահաբեկելով չեն կարող հասնել իրենց համար ցանկալի արդյունքների
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet