▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բռնաբարության փորձ` Մոսկվա-Երևան չվերթի օդանավում

Նոյեմբերի 19-ին` ժամը  17:30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայաններից մեկից Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում անկարգ ուղեւոր կա:

Ոստիկանության բաժին բերման է  ենթարվկել Երասխ գյուղի բնակիչ` 28-ամյա Վալերիկ Դալլաքյանը: Նա օդանավում խախտել էր  հասարակական կարգը, փորձել էր ծխել օդանավի զուգարանում, անհարգալից վերաբերմունք էր դրսեւորել օդանավի անձնակազմի նկատմամբ: Սակայն պարզվել է, որ բացի հասարակական կարգը խախտելուց՝ Դալլաքյանը հետեւել է նույն չվերթի ուղեւորուհիներից մեկին եւ զուգարան մտնելիս սեռական ցանկությունները բավարարելու նպատակով անպարկեշտ հպվել էր աղջկան ու  քաշքշել նրան: Նա նույնպիսի փորձ էր կատարել նաեւ օդանավի բորտուղեկցորդուհու նկատմամբ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝ 1:11 րոպեից: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին