▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրիտանական գահի փոքրիկ ժառանգորդը` Ջորջը, հմայել է բոլորին

Մեծ Բրիտանիայի փոքրիկ արքայազն Ջորջը ծնողների հետ Նոր Զելանդիա կատարած առաջին օտարերկրյա պաշտոնական այցի ժամանակ մասնակցել է իր պատվին կազմակերպված առաջին պաշտոնական միջոցառմանը։

Ինչպես նշում է Daily Mail-ը, բրիտանական գահի ապագա ժառանգորդը բառի բուն իմաստով հմայել է հրավիրվածներին ու անտարբեր չի թողել ոչ ոքի։ Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ ծնողներ իրենց երեխաների հետ, սակայն ուշադրության կենտրոնում եղել են 8 ամսական Ջորջն ու նրա հայտնի ծնողները՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթը։ Նշվում է, որ միջոցառումը հատուկ էր կազմակերպվել The Royal New Zealand Plunket Society կազմակերպության կողմից՝ փոքրիկ արքայազնին ուրախացնելու համար։

Աղբյուրը հիշեցնում է, որ թագավորական ընտանիքի ներկայացուցիչները պաշտոնական այցով Նոր Զելանդիա են ժամանել երկուշաբթի և այնտեղ են անցկացնելու 3 շաբաթ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին