▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքի ցույց Երեւանում՝ ընդդեմ միջազգային կառույցների.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ մի խումբ քաղաքացիներ, որոնք այս օրերին զբաղված են տեղեկատվական հոսքերի եւ հակառակորդի պրոպագանդայի դեմ աշխատանքների կազմակերպմամբ, այսօր նախաձեռնում են բողոքի ցույց ընդդեմ միջազգային տարատեսակ կառույցների։

«Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը եւ դրան հաջորդած փխրուն զինադադարը մինչ այս պահը որեւէ հստակություն չի մտցրել հակամարտության կարգավորման տեսլականի մեջ։ Ռազմական գործողությունների ընթացքում նկատվեց միջազգային հանրության եւ հատկապես հակամարտության կարգավորման գործում առաջնային ներգրավվածություն ունեցող կառույցների եւ երկրների մի մասի հանցավոր լռությանը կամ ոչ պակաս հանցավոր հավասարության նշան դնելը ՀՀ, ԼՂՀ եւ ադրբեջանական կողմի գործողությունների մեջ»,– նշել էին ցույցի կազմակերպիչները ՖԲ օգտատերերին ուղարկած հրավերում։

Ցույցը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի հետ Երեւան։ Այն կսկսվի ժամը 15:00-ին, Հանրապետության հրապարակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին