Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող, ԱՄՆ Պետդեպարտամենտի Women of Courage մրցանակի դափնեկիր Լուսի Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հրաշալի լուր՝ այսուհետ ՀՀ-ում օրենքով կարգելվի սեռական ոտնձգությունն աշխատավայրում։
Ինստայում բոլորը՝ «ինչի առաջ կարելի է՞ր»։
• Նախկինում սեռ. ոտնձգություն ՉԱՆԵԼԸ թողնված էր տղամարդու խղճի վրա։ Ինչը, բնականաբար, հեչ իրատեսական չի։ Օրենքի կարիք կար։
• Էստեղ կարևոր ա նաև իմանալ, թե ինչն ապացույց կհամարվի ոտնձգության։
• Այս օրենքն առաջին քայլն ա. մնում ա, որ տղամարդիկ գիտակցեն օրենքի առկայությունն ու չխախտեն այն, իսկ աղջիկներն ու կանայք գիտակցեն ու բարձրաձայնեն, բողոքեն, գործին ընթացք տան։
• Վատ ա, որ դեռ խիստ սանկցիաներ՝ ասենք, աշխատանքից հեռացում սեռ. ոտնձգություն անողին, չկան։ Բայց հուսանք՝ դա էլ կլինի։
• Սպասելի է շատ տղամարդկանց, ինչու չէ նաև որոշ կանանց աղմուկ-աղաղակ, որ իբր կանայք կսկսեն տղամարդկանց գլխին սարքել, չարաշահել օրենքը. ես սա անիրատեսական զավեշտ եմ համարում։ Քանզի ՀՀ-ում վիքթիմ բլեյմինգը շատ ուժգին ա, ու կանայք սկի եղածը չեն ուզում ասել, որ խայտառակ չլինեն, ուր մնաց չեղածը։ Էնպես որ «տղամարդու գլխին սարքելը» լինելու ա հազվագյուտ բացառություն, այլ ոչ օրինաչափություն։