«Պետք է համատեղ ուժերով գտնել ելքը՝ առանց նսեմացնելու որևէ անձի կամ քաղաքական ուժի տեսակետը: Պետք է հասկանանք, թե որտեղ է խնդիրը»,-խոսելով «Շրջանառության հարկի մասին»՝ ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝շարունակելով.
«Մենք առաջարկում ենք կամավորության «եւ-եւ» տարբերակը եւ պրոգրեսիվ շրջանառության հարկման եղանակ կիրառումը: Եթե քաղաքացին ունեցել է հարյուր մլն դրամի շրջանառություն, որից քսան մլն-ը փաստաթղթավորված է եւ ուղարկել է հարկային մարմին, ապա պետք է առանց մահակի քաղաքացուն խրախուսել ու չվախեցնել: Սա խթանիչ հանգամանք է ու այն շատ լավ օրինակ կարող է ծառայել, մասնավորապես մեր տնտեսվարողների հետ գործունեությունը իրականացնել համագործակցության դաշտում»:
Տեսանյութը՝ a1plus.am-ի