▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնապահպանության նախարարին կազատե՞ն աշխատանքից. «Իրավունք»

iravunq.com-ը գրում է, որ գնալով տրագիֆարսի է վերածվում Բնապահպանության նախարության նոր նախարարի վարած կադրային քաղաքականությունը: Վերջինիս թեթեւ ձեռքով շարունակվում է տարիների վաստակ ունեցող, իրենց գործը գերազանց իմացող աշխատակիցներից ամեն գնով ազատվելու եւ սեփական, չգիտես որտեղից պեղած, բայց  ոլորտից բացարձակապես գաղափար չունեցող կադրերով իրեն շրջապատելու գործընթցը: Եվ ըստ լուրերի այս ամենը իրագործելու համար նախարարը մշակել է յուրօրինակ սցենար. իր մոտ է կանչում աշխատանքից ազատելու հերթական թեկնածուին անբարտավան տոնով հարձակվում է նրա  վրա, որից հետո իրեն հարգող աշխատակիցը ազատման դիմում է գրում: Եվ եթե նախորդ նախարաների իշխանափոխության օրոք աշխատանքի ազտում էին միայն կազմակերպության կամ բաժնի ղեկավարներին, այն էլ երբեմն, սա չի խորշում ընդհուպ մինչեւ հավաքարարների կադրային խնդիրները լուծելուց եւ հենց դրա համար է , որ նախարարության ազատված եւ դեռեւս աշխատող աշխատակիցները նրան «մեծարում» են Արամայիս հացի վայիս «բարձր» տիտղոսով:Ասում են նաեւ, նախարարը այս համատեքստով է գործել նաև ՏՎԿ ՊՈԱԿԻ նախկին տնօրենի տեղակալի դեպքում եւ ինչպես հայտնի է այդ միջադեպը դարձավ մեծ սկանդալի թեմա եւ շարունակվում է մինչեւ այսօր, (նախարարի թիկնապահ -վարորդի վրա քրեական գործ է հարուցվել փոխտնօրենին դիտավորյալ մարմնական վնասվացք հասնելու կապակցությամբ): Եվ զավեշտալին այն է, որ դեռ այդ փոխտնօրենից չազատված արդեն նրա փոխարեն ընդունել են չորս նոր աշխատակից (բա ինչ անի խեղճը կադրերը գյոլ են տվել) - երկու փոխտնօրեն  բարձր աշխատավարձով եւ եւս եկու այլ աշխատակիցներ, ու այս ամենն սահմանափակ ֆինանսավորման պայմաններում: Սրա արդյունքում հին աշխատողների  հուլիսի մեկից սպասվող աշխատավարձը բարձրանալու  փոխարեն մի բան էլ նվազել է,  ինչը այս դեպքում նմանվում է կառավարության որդեգրած ծրագրին խոչընդոտելու եւ ինչպես սովետի ժամանակ կասեին- սաբոտաժի: Ինչեւէ սա կարող էր շատ ծիծաղելի լինել եթե այսքան տխուր չլիներ, բայց չկա չարիքն առանց բարու, հետեւելով վերոնշյալ նախարարի աշխատանքային գործունեությանը, երբ նախորդ երկու դեպքում նախարարի եվ մարզպետի պարտականությունները նա կատարել է մեկ տարուց էլ պակաս, հասկանում ես, որ այս անգամ Էլ նա երկար չի ձգի եւ հիմք ունեն այն խոսակցությունները, որ  վերեւներում արդեն փոշմանել են նրան նշանակելու համար: 

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին