▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնապահպանության նախարարի ընտանիքի ունեցվածքը. «ՀԺ»

«Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը 2014 թվականի տարեկան հայտարարագրում գրառել է 960 մլն դրամ, 776 հազար ամերիկյան դոլար եւ 300 հազար ռուսական ռուբլի: Ընդհանուրը՝ մոտ 2,8 մլն դոլար:

Հայտնի է, որ Արամայիս Գրիգորյանի ընտանիքը սեփականատերն է Ավշարի գինու գործարանի, եւ նախարարը նախորդ տարի մոտ 40 մլն դրամի չափով եկամուտ է ստացել որպես շահաբաժին: 41,4 մլն դրամ հայտարարագրում ձեւակերպված է որպես այլ եկամուտ, իսկ 4,5 մլն դրամ՝ աշխատավարձ:

2014-ին ստանձնելով բնապահպանության նախարարի պաշտոնը՝ Արամայիս Գրիգորյանը հայտարարագրել է մեծ թվով անշարժ գույք՝ երկու բնակարան, մեկ առանձնատուն, երկու շինություն, որից մեկը հասարակական նշանակության, մեկ հողամաս եւ բազմամյատնկի: Գրիգորյանը հայտարարագրել է նաեւ երեք մարդատար մեքենա եւ մեկ բեռնատար ավտոմեքենա, երեք բաժնետոմս:

Նախարարի կինը՝ Ալիսա Գրիգորյանը, նախորդ տարեվերջին հայտարարագրել է 336,9 մլն դրամ, որը տարեսկզբի համեմատ 36,9 մլն դրամով ավելի է: Բնապահպանության նախարարի կինը 36,9 մլն դրամն ստացել է որպես եկամուտ»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին