Այսօր «Ավանտա» Բժշկական Կենտրոնի հասարակայնության հետ կապի մասնագետ Արման Խարազյանը տեղեկացրեց իրականացված մի ուշագրավ դեպքի և բացառիկ վիրահատության մասին, որը կատարվել էր մեկ տարի առաջ «Ավանտա» Բժշկական կենտրոնում: Ինչու անդրադարձանք մեկ տարի անց, քանի որ բոլորը սպասում էին այս բարդագույն դեպքի բարեհաջող ընթացքի ավարտին` ծնոտի ոսկրի ամբողջական սերտաճմանը: Այն իրենից ներկայացնում էր դեմքի և բերանի խոռոչի բնածին արատ, որն ի հայտ էր եկել աղջկա մոտ դեռ սաղմնային զարգացման ընթացքում` 5-6 շաբաթում: Արատի հիմնապատճառ կարող էին հանդիսանալ, ինչպես ժառանգական գործոնները, այնպես էլ արտաքին միջավայրի ազդեցությունը:
22 տարեկան գեղեցկուհի Արևիկը երկար ճանապարհ էր անցել` փորձելով ինչ որ մի լուծում գտնել այս խնդրին, քանի որ աղջկա վերին ծնոտը ծնված օրվանից բաժանված էր եղել 2 մասի, և մինչ այսօր երիտասարդ և բարետես աղջնակը, թակելով բազմաթիվ բժիշկների դռներ, չէր կարողացել Հայաստանում որևէ բժշկական միջամտության օգնությամբ վերացնել այս բնածին արատը: Խնդիրը գնալով բարդանում էր` աղջկա մոտ առաջացնելով ինչպես ֆունկցիոնալ խանգարումներ, այնպես էլ գեղագիտական խնդիրներ, իսկ լուծումը այդպես էլ մնում էր անհայտ…..
Կարելի է ասել, որ միայն շնորհիվ, բ.գ.թ., դոցենտ, «Ավանտա» ատամնային իմպլանտացիայի մասնագիտացված կլինիկական կենտրոնի առաջատար մասնագետ Կարեն Լևոնի Գրիգորյանի հաջողվեց տալ 21 տարի անհանգստացնող այս անլուծելի թվացող խնդրի լուծումը: Կատարվեց բացառիկ վիրահատական միջամտություն: Կիրառվեց ոսկրային աուտոտրանսպլանտատ, որի հիմքը հանդիսանում է հենց անձի ոսկրը: Վերցնելով այն հակառակ ծնոտից, համապատասխան կտրվածքների միջոցով տեղադրվեց վերին ծնոտի վրա` փակելով վերին ծնոտի մեծ ճեղքը:
Ստացված ապշեցնող արդյունքը ակնհայտ երևում է 3 Դ ախտորոշմամբ:
Արման Խարազյանը հայտնեց, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, և այլևս վերացված է աղջկա բնածին արատը: Պացիենտի և նրա ծնողների ուրախությունը ուղղակի անսահման է: Արման Խարազյանը ասաց, որ վիրահատությունից արդեն մեկ տարի է անցել, և քանի որ ոսկրը ամբողջովին սերտաճել է` համաձայն բժշկի ցուցման աղջիկը այժմ ստանում է օրթոդոնտիկ բուժում կծվածքի ուղղման նպատակով և այն ավարտելուց հետո, նախկին ճեղքի տեղում կատարվելու է բացակա ատամի վերականգնում իմպլանտատի միջոցով:
Մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել այս հրաշագործ մարդու` Կարեն Գրիգորյանի հետ, նրա խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով:
Ուրախ ենք , որ նման մասնագետներ դեռ կան մեր երկրում, որոնց կատարած անգնահատելի աշխատանքներով կարելի է միայն հպարտանալ և ուրախության զգացում ապրել:
Asekose.am-ը մաղթում է հաջողություններ հարգարժան բժիշկ Կարեն Գրիգորյանին` ցանկանալով ամենալավն ու բարին, իսկ գեղեցկուհի Արևիկին մուտք դեպի նոր երջանիկ ու գույներով լի կյանք:
72157641456603783</