ԱԺ-ում այսօր խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների հետաձգումից, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ այս քննարկումը ժողովրդի ճնշման ներքո է տեղի ունենում. «Ու մի բլեֆ արեք, թե դուք էիք պատրաստվում սկսել քննարկում. եղավ ժողովրդի ճնշում ու եղավ նահանջ: Ներկայացնում եք ռեֆորմներ, որոնք չեն ընդունվում: Դրանք կամ վատն են, կամ լավ չեն մատուցվում, և վերջինը՝ երբ որ լավ ռեֆորմի տակ վատ խոթեր են հայտնվում»:
Պատգամավորի խոսքով՝ այսօր բոլորն էլ գիտեն՝ որ բիզնեսի տերն ով է, իսկ ինչ վերաբերում է շրջանառության հարկին, ապա, ըստ նրա, այստեղ իշխանությունները մի հնարք են անում, որ խոշոր ու փոքր բիզնեսին հանեն իրար դեմ: Դա ազնիվ մոտեցում չէ, քանի որ իշխանությունները վախենում են ուղիղ խփեն խոշորին: Այս խութային ռեժորմները փչացնում են ամեը:
Արդյունքում դուք կորցնում եք վստահությունը: Մեզ մոտ հարստանում են ռեֆորմ իրականացնողները, որովհետեւ դուք այն չեք անում, ինչին նպատակաուղղված է ռեֆորմի նպատակը»: