Առողջապահության կազմակերպիչ,բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի նկատմամբ թեստ հանձնելուց հետո, մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան:
Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն:
Այո, կորոնավիրուսից հետո կա կյանք...
Առողջ լինեք... Աղավնաձորի մեկուսարաններից բոլոր տուն վերադարձող կանայք գնալու են այսպես...