Azatutyun.am-ի տեսանյութում`«Դեմ եմ պարտադիրին» հասարակական շարժման անդամներն ահազանգ են ստացել, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրինությունը հրաժարվում է ընդունել աշխատողների դիմումները պարտադիր կուտակային պահումներ չկատարելու պահանջով:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում
Հիշեցնենք, որ Երևանի մի քանի դպրոցների ուսուցիչներ ևս փաստել են, որ կուտակային վճարներից հրաժարվելու մասին իրենց ներկայացրած դիմումները տնօրենները հաշվի չեն առնում: Ավելին, տնօրենները նրանց սպառնացել են, որ աշխատանքից կհեռացվեն: