Կինն ուլտրաձայնային հետազոտության ենթարկվելուց հետո պարզել է, որ 41 շաբաթական հղի է: Բժիշկները կեսարյան հատում են կատարել, սակայն այնտեղ ոչ մի երեխա չեն տեսել: Դեպքը տեղի է ունեցել Բրազիլիայի հարավարևելյան շրջանում:
Պարզվում է, որ 37-ամյա կինը ուժեղ ցավեր է ունեցել և դիմել է բժշկի: Բժիշկները չեն կարողացել լսել երեխայի սրտի զարկերը, ուստի անհապաղ որոշել են վիրահատել:
Ամուսնու խոսքով սա իր կնոջ երկրորդ հղիությունն է: Անցած տարի նա տեղեկացրել է, որ հղի է, հետո կորցրել է երեխային, սակայն ամուսինն այդպես էլ մահվան մասին վկայականը չի տեսել: Այն համարվել է կեղծ հղիություն:
Սա հազվագյուտ հիվանդություն է, երբ կինն ինքն իրեն համոզում է, որ հղի է: Արդյունքում նրա մոտ ի հայտ են գալիս դասական հղիության բոլոր ախտանիշները: