▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկ Հայկ Մանասյանը զգուշացնում է․ Չտրվեք սադրանքի

Բժիշկ Հայկ Մանասյանը զգուշացնում է․ Չտրվեք սադրանքի

Երեկ Ազատություն ռադիոկայանը  տեսանյութ էր հրապարակել այն մասին, որ վիրուսը գնալով երիտասարդանում է․․․

Նշվում էր, թե պանդեմիայի տարածումից ուղիղ վեց ամիս անց գիտնականները նորանոր մանրամասներ են բացահայտում դրա տարածման առանձնահատկությունների ու առողջության վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ․․․

Ըստ ամերիկյան ինչ-որ բժշկի՝ համաճարակի սկզբում հիմնականում տարեց անձինք էին ընդունվում հիվանդանոցներ, հիմա սակայն հակառակ պատկերն է ու ավելի շատ երիտասարդներ են հոսպիտալացվում․․․

Ըստ նույն հրապարակման, վիրուսը ոչ թե ազդում է զուտ թոքերի վրա, ինչպես որ մասնագետներն էին նախկինում կարծում, այլ նաև մարդու տարբեր օրգանների վրա և նրա թիրախ կարող են դառնալ՝ սիրտը, լյարդը և ուղեղը․․․

Խոսք էր  գնում նաև դիմակների օգտակարության ու դրանք չկրելու սարսափելի մեծ հետևանքների մասին․․․

Ըստ նույն հրապարակման՝ վիրուսը չի ընկրկում նաև տաք եղանակային պայմանների դեպքում ու վարակված մարդը չի ձեռքբերում իմունիտետ․․․

Այս ամենին է անդրադարձել բժիշկ Հայկ Մանասյանը, ով մշտապես ակտիվ է վիրուսին վերաբերող թեմաներում և հանրությանը բազում օգտակար խորհուրդներ է տվել․․․

Մանասյանն, այս անգամ էլ անդրադարձել է վերոնշյալ հրապարակմանը և զգուշացրել հանրությանը դրա հետևանքների մասին․․․

Բժիշկ Մանասյանը շատ սուր ձևով արձագանքում է բոլոր ստահոդ լուրերին ու տալիս կոնկրետ ու հստակ փաստարկներ՝ խորհուրդ տալով տարածենք այս նյութը և չտրվել սադրանքների․․․

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին