▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիբինը Մոսկվայում ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նիստին է մասնակցում. «ՀԺ»

«ՀԷՑ–ի տնօրենների խորհուրդը այս օրերին նիստ է հրավիրել, որին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԷՑ–ի հասարակայնության եւ ԶԼՄ հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Բիբինը այս օրերին Երեւանում չէ, եւ եթե այո՝ որտե՞ղ է նա գտնվում:

Նա հաստատել է Երեւանից Բիբինի բացակայության մասին տեղեկատվությունը եւ հայտնել, որ այս օրերին նա Մոսկվայում մասնակցում է ՀԷՑ տնօրենների խորհրդի նիստին: Խորհուրդը՝ Դմիտրի Վոլկովի գլխավորությամբ, հինգհոգանոց կազմ ունի, եւ բոլորն էլ ապրում են ՌԴ-ում: Մեր լրագրողի հարցին՝ նիստն արտահե՞րթ է հրավիրվել, Սարջանյանը պատասխանել է, որ այն պլանային, հերթական նիստ է»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին